«Անտեսանելի հյուրը» Ֆիլմի քննարկում

Օգոստոսի 27-ին Քոլեջի վերնահարկում քննարկեցինք *Անտեսանելի հյուրը* ֆիլմը:
Ադրիան Դորիան երիտասարդ գործարար է, ով մեղադրվում է իր սիրուհու՝ Լաուրա Վիդալի սպանության մեջ: Նա չի ընդունում իր մեղքը և մինչև դատը տնային կալանքի տակ էր։ Նրա իրավաբան՝ Ֆելիքսը վարձում է փաստաբան Վիրջինիա Գուդմանին, ով չի պատրաստվում պարտվել այս գործը, քանի որ դա նրա կարիերայի վերջին գործն էր։
Հետաքրքիր,բովանդակալից հանդիպւմ էր, քննարկեցինք սյուժեն,հերոսներին: Միջավայրը շատ ջերմ ու հաճելի էր:Բոլորս փոխանակվեցինք մտքերով,ինչն օգնեց նկատել ֆիլմում այն, ինչ բաց էինք թողել կամ ինչին ուշադրություն չէինք դարձրել: Հաջորդ անգամ նույնպես մեծ հաճույքով կմասնակցեմ քննարկմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *